Առանց հասցեի աղջիկը
Առանց հասցեի աղջիկը ռուս.՝ Девушка без адреса | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և կինոկատակերգություն |
Թվական | 1957 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էլդար Ռյազանով |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Լենչ |
Դերակատարներ | Սվետլանա Կարպինսկայա, Նիկոլայ Ռիբնիկով, Էրաստ Գարին և Յուրի Բելով |
Օպերատոր | Ալեքսանդր Խարիտինով |
Երաժշտություն | Անատոլի Լեպին |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 90 րոպե |
«Աղջիկն առանց հասցեի» (ռուս.՝ «Девушка без адреса»[1]), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Էլդար Ռյազանովը «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1957 թվականին[2]։ Թեմատիկայի տեսանկյունից ֆիլմի նախորդն է «Ուժեղ բնավորությամբ աղջիկը» (ռուս․՝ «Девушка с характером», 1939) ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Կոնստանտին Յուդինը, իսկ գլխավոր դերը կատարել է Վալենտինա Սերովան։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ շինարար Պաշա Գուսարովը գնացքում ծանոթանում է «կռվարար բնավորություն ունեցող» Կատյա Իվանովայի հետ։ Ուղևորության սկզբում նրանց հարաբերությունները չեն դասավորվում, սակայն ճանապարհի ավարտին նրանք որոշում են չբաժանվել։ Այնուամենայնիվ, ճակատագրի բերմամբ հանգամանքները դասավորվում են այլ կերպ։ Գնացքի վագոնից դուրս գալով տարբեր դռներով՝ նրանք այդպես էլ չեն հանդիպում կայարանում։ Միակ բանը, որ Պաշան իմանում է ավտոբուսով հեռացող Կատյայից, նրա հասցեի սկիզբն է՝ «Նիկոլո...»։
Միևնույն ժամանակ Պաշան չի հուսահատվում և սկսում է մեծ Մոսկվայում փնտրել ամենատարածված անունով և ազգանունով մի աղջկա՝ չնայած այն հանգամանքին, որ, ըստ իր սեփական հաշվարկների, իր լսաց «Նիկոլո․․․» սկսվող հնարավոր բոլոր հասցեները գնալու դեպքում կպահանջվեր երեք տարի։
Այդ ժամանակ Կատյան ապրում է իր պապի մոտ, որը շրջսովետում աշխատում է որպես ավագ պահակ։ Այն բանից հետո, երբ Կատյան չի կարողանում դառնալ դերասանուհի օպերետի թատրոնում, նա դառնում է սեփական տան վերելակավարը։ Սակայն այդտեղ էլ նա չի կարողանում երկար մնալ։ Պապի հետ վեճից հետո Կատյան հեռանում է տնից, որպեսզի ապացուցի, որ ինքը նույնպես կարող է կյանքում գտնել իր տեղը։
Կարճ ժամանակի ընթացքում Կատյան հասցնում է աշխատել շատ տեղերում։ Սկզբում նա աշխատում է որպես տնային տնտեսուհի, սակայն հետագայում հեռանում է այդտեղից (տանտիրուհու ամուսնու կողմից տանը կատարված հեղեղումից հետո)։ Հետո նա աշխատանքի է ընդունվում ճանապարհային ծառայությունում, այնուհետև նրան հրավիրում են աշխատելու որպես մանեքենուհի։ Նորաձևության ցուցադրության ժամանակ պատուհանից տեսնելով Պաշային՝ Կատյան վազում է նրա հետևից հենց ցուցադրվող հագուստով, սակայն չի հասնում տղային։ Դրանից հետո նրան ազատում են աշխատանքից։ Ընկերուհին Կատյային օգնում է աշխատանքի ընդունվել «փոխացման» գրասենյակում որպես ցրիչ։ Այնուամենայնիվ, նա երկար ժամանակ չի մնում նաև այս վայրում։ Կատյան վերադասին ապացուցում է, որ իրենց հաստատությունը, ըստ էության, ավելորդ է ժողովրդական տնտեսության համակարգում, որից հետո նրանց գրասենյակը փակվում է, իսկ աշխատակիցներին տեղափոխում են շինհրապարակ։ Կատյան որոշում է ընդհանրապես հեռանալ Մոսկվայից։ Սակայն այն կայարանում, որտեղ նա բաժանվել էր իր Պաշայից, հանդիպում է նրան։ Եվ հանդիպելով՝ նրանք այլևս երբեք չեն բաժանվում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սվետլանա Կարպինսկայա – Կատյա Իվանովան
- Նիկոլայ Ռիբնիկով – Պաշա Գուսարով
- Էրաստ Գարին – Կատյայի պապը, ավագ պահակ շրջսովետում
- Յուրի Բելով – Միտյա Սավելև, Պաշայի ընկերը
- Վասիլի Տոպորկով – Տիմոֆեյ Տիմոֆեևիչ, օպերետի թատրոնի հանդերձապահ, Կատյայի պապի ընկերը
- Սվետլանա Շչերբակ – Օլյա, Կատյայի ընկերը
- Զոյա Ֆեոդորովա – Ռաիսա Պավլովնա Կոմարինսկայա («Կուսենկա»), քաղքենի
- Սերգեյ Ֆիլիպով – Վասիլի Նիկոդիմիչ Կոմարինսկի («Մասիկ»), «փոխանցման» գրասենյակի պետ, «Կուսենկայի» ամուսինը
- Պավել Տարասով – Սեմյոն Պետրովիչ, տնային կառավարիչ, շախմատիստ
- Ռինա Զելյոնայա – Ելիզավետա Տիմոֆեևնա, Նորաձևության տան գեղարվեստական խորհրդի անդամ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Լեոնիդ Լենչ
- Բեմադրող ռեժիսոր՝ Էլդար Ռյազանով
- Օպերատոր՝ Ալեքսանդր Խարիտոնով
- Նկարիչ՝ Ալեքսեյ Պարխոմենկո
- Կոմպոզիտոր՝ Անատոլի Լեպին
- Երգերի տեքստի հեղինակ՝ Վլադիմիր Լիֆշից
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- С малых лет (կատարում է Զոյա Վինոգրադովան)
- Красавица Москва (կատարում է Զոյա Վինոգրադովան)
- Ария графини из оперы «Мальчик-гусар» (կատարում են Զոյա Վինոգրադովան և Էրաստ Գարինը)
- Куда же ты скрылась (կատարում է Նիկոլայ Ռիբնիկովը)
- О чём я печалюсь (կատարում է Նիկոլայ Ռիբնիկովը)
- Я девчоночка (կատարում է Զոյա Վինոգրադովան)
- Для неё любовь забава (կատարում է Յուրի Բելովը)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Liehm, Mira; Liehm, Antonín J. (1977). The Most Important Art: Eastern European Film After 1945. University of California Press. էջ 204. ISBN 978-0-520-03157-9.
- ↑ Кожевников, Александр Юрьевич (2007). Крылатые фразы и афоризмы отечественного кино (Russian). ОЛМА Медиа Групп. էջ 47. ISBN 978-5-373-00972-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աղջիկն առանց հասցեի» ֆիլմը Արխիվացված 2019-08-20 Wayback Machine «Մոսֆիլմ» կայքում
- «Девушка без адреса» в «Онлайн-энциклопедии Кирилла и Мефодия»
|